Միջազգային - Իրանի նախագահն ԱՄՆ զինված ուժերն ահաբեկչական ճանաչելու մասին օրենք է ստորագրել

Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրենք է ստորագրել, որի համաձայն Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը հայտարարվում են ահաբեկչական խմբավորումներ, հաղորդում է Reuters գործակալությունը:

Օրենքում նշվում է, որ «Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերը ահաբեկչական են, իսկ ԱՄՆ կառավարությունը՝ ահաբեկչության հովանավոր է»:

Ռոհանին օրենքը ստորագրել է Իրանի խորհրդարանի կողմից հաստատվելուց մեկ շաբաթ անց: Ապրիլի 23-ին Իրանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ վավերացրել են ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը որպես «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին օրինագծի 14 դրույթները: Նշվում է, որ Իրանի նախագահը ուժային գերատեսչություններին, հետախուզական կառույցներին, ինչպես նաև երկրի արտաքին գործերի նախարարությանը հրահանգել է միջոցներ ձեռնարկել նոր օրենքի անվերապահ կատարման համար:

Ավելի վաղ, ապրիլի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու որոշում է ընդունել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ