Միջազգային - Բելառուսը լիովին դադարեցրել է նավթի ընդունումը Ռուսաստանից

Բելառուսը ապրիլի 30-ին լիովին դադարեցրել է նավթի ընդունումը Ռուսաստանից, տարանցումը նախատեսվում է վերականգնել մայիսի 2-ին, անորակ նավթը հետ մղելուց հետո։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Գոմելտրանսնեֆտ Դրուժբա» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ինժեներ Անդրեյ Վերիգոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլի 30-ին, 08.00-ին նավթի ստացումը լիովին դադարեցվել է։ Որակյալ նավթը ճանապարհին է, ասել է Վերիգոն։- Նավթի մատակարարումը կվերսկսվի անորակ նավթը խողովակից հանելուց հետո»։

«Օգտագործելով այս հարկադրյալ դադարը՝ մենք կփորձենք կատարել անհրաժեշտ նորոգման աշխատանքներ»,- ասել է Վերիգոն։

Նա նշել է, որ  ձեռնարկված միջոցները թույլ կտան աշխատանքն սկսել միայն մեկ ուղղությամբ, այնինչ երկրորդ խողովակաշարը անորոշ ժամանակով դեռ փակ կմնա։

Ընկերության գնահատմամբ՝ անորակ նավթի ընդհանուր ծավալը խողովակաշարերում մոտ 5 մլն տոննա է։ Ինչպես ճշտել է ԲելՏա գործակալությունը, խոսքը նախնական գնահատականի մասին է։

Ավելի վաղ «Բելնեւտխիմ» կոնցեռնում տեղեկացրել էին, որ ավելի քան 170 հազար տոննա կեղտոտ նավթ դուրս կմղվի նավթատարից ռուսական եւ բելառուսական հատվածներում, դրանից 120 հազար տոննան՝ «Մոզիր» պահեստարանում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ