Քաղաքական - Արցախում ընտրություններից առաջ՝ գրանցվել է Դավիթ Բաբայանի պահպանողական կուսակցությունը

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կողմից ստեղծված Արցախի պահպանողական կուսակցությունը պետական գրանցում է ստացել։

«Թանկագի՛ն հայրենակիցներ,

Սիրելի՛ կուսակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, մեր՝ Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում: Շնորհավորում եմ առաջին հերթին կուսակցության բոլոր անդամներին նշանակալի այս իրադարձության կապակցությամբ: Սա և՛ ոգեւորիչ է, և՛ հաճելի, և՛ պարտավորեցնող: Մեր կուսակցությունը նպատակ ունի դառնալ Արցախի քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը, և մենք դրան հասնելու ենք շնորհիվ կուսակցության մեջ ընդգրկված հարյուրավոր պարկեշտ, հայրենասեր, արհեստավարժ ու ազնիվ մարդկանց և նրանց նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի:

ՊԱՀՊԱՆԵՆՔ, ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՈՒ ԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»,-ֆեյսբուքում գրել է Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ 2020 թվականին Արցախում նախատեսված են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ