Սպորտ - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա, որտեղ մայիսի 1-3-ը կմասնակցի աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի ամենամյա հուշամրցաշարին:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Թիմի հետ Մախաչկալա են մեկնել նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաև մրցավար Աշոտ Խաչատրյանը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ