Քաղաքական - ՀՀ վարչապետն առաջինն է ժամանել ԵԱՏՄ միջկառավարական նիստի անցկացման վայր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինը ժամանեց Մարզահամերգային համալիր, որտեղ այսօր կայանալու է ԵԱՏՄ–ի հերթական միջկառավարական նիստը։ Նրան ուղեկցում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ ՄՀՀ էին ժամանել լրագրողները։ Նախատեսվում է, որ նիստեր կկայանան նեղ և ընդլայնված կազմերով, որոնց արդյունքներով լրագրողների համար հայտարարությամբ հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

 

Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 30–ին կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչպես լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, նիստում ավանդաբար ուշադրություն կդարձվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միությունների ամրապնդմանը, ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանը։ Կդիտարկվեն մաքսային և արտաքին տնտեսական ոլորտներում վերազգային կարգավորման կատարելագործման առանձին հարցեր։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ