Քաղաքական - Երևանում հաստատել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ նիստի օրակարգում էին երկու տասնյակից ավել հարցեր: Քննարվկել են ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ կողմերի միջև միջազգային պայմանագրեր կնքելու արդյունքներն ու առանձին հարցերը, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքը:

Համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել թվայնացման օրակարգին, 2018 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքներին:

Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության կատարելագործման շուրջ: Հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ