Քաղաքական - Մարությանը հանձնարարել է Մոնումենտի առանձնատների դիմացից հանել նոր աղբամանները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զայրացրել է, որ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող սեփական տների դիմաց նոր աղբամաններ են դրված։ Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նա հանձնարարել է հանել դրանք և փոխարենը տեղադրել հին, այրված աղբամաններ։

Քաղաքապետարանից հայտնում են՝ Մարությանն ընդգծել է, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են:

«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ տեսնում ես՝ դրված են չորս, հինգ և ավելի շատ նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», - ասել է քաղաքապետը՝ դիմելով «Սանիթեքի» ներկայացուցիչին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ