Քաղաքական - «Քաղաքացու որոշում» կուսակցությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից և քրեական հետապնդում հարուցել

Քաղաքացու որոշում կուսակցությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից և քրեական հետապնդում հարուցել։

Կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում եւ դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու եւ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ