Տարածաշրջան - «Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը, հաղորդում է «Էրմենիհաբերը»։

«Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ։ Այն սոսկ մի ցավալի իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ շատ ծանր պայմաններում»,- հայտարարել է Էրդողանը, ապա անդրադարձել Թուրքիային մեղադրողներին:

«Թուրքիային մեղադրողներին հիշեցնում ենք, որ նրանք պատասխանատու են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներում զոհված 70մլն մարդկանց համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պիտի որ դա լավ իմանա։ Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ։ Քաղաքականության մեջ նախ սովորիր լինել ազնիվ»,- հորդորել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն է եղել այդ ժամանակաշրջանի համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարությունը խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ