Ժամանց և շոու բիզնես - Հայուհին դարձել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» մրցույթի հաղթող

Ապրիլի 27-ին Լոնդոնի շքեղ Hilton հյուրանոցում տեղի է ունեցել «Միսս ԽՍՀՄ» մրցույթը, որին մասնակցում են նախկին խորհրդային միության անդամ երկների ներկայացուցիչները։

Այս տարի մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անգելինա Չոբանյանը, ով նաև արժանացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի ինստագրամի էջից։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենիա Օչերեդկոն, իսկ երրորդ տեղը՝ Ղազախստանի ներկայացուցիչ Լաուրա Մուխտարը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ