Միջազգային - Հռոմի Պապը 500 000 դոլար է նվիրաբերել Մեքսիկայում միգրանտների համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը 500 000 դոլարի չափով նվիրատվություն է կատարել Մեքսիկայում միգրանտներին օգնելու համար, որոնք փորձում են հասնել ԱՄՆ-ի սահմանին, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը:

Գումարը փոխանցվել է Կաթոլիկ եկեղեցու Փիթեր Փենսի հիմնադրամի միջոցով:

«2018 թվականին միգրանտներով վեց քարավան է մուտք գործել Մեքսիկա: Ընդհանուր առմամբ կար 75 000 մարդ: Հայտարարվել էր նաեւ այլ խմբերի ժամանման մասին: Բոլոր այդ մարդիկ մնացել էին այնտեղ՝ չկարողանալով մուտք գործել Միացյալ Նահանգներ, մնալով առանց կացարանի եւ գոյատեւման համար անհրաժեշտ միջոցների: Կաթոլիկ եկեղեցին ընդունում է նրանցից հազարավոր մարդկանց՝ ապահովելով առաջին անհրաժեշտության միջոցներով՝ սկսած կացարանի, վերջացրած՝ հագուստի տրամադրմամբ»,-ասվում է, մասնավորապես, հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«Այդ կապակցությամբ Ֆրանցիսկոս Պապը նվիրաբերել է Միացյալ Նահանգներին 500 000 դոլար Մեքսիկայում միգրանտներին աջակցություն ցուցաբերեկու նպատակով: Այդ գումարը կբաշխվի 27 նախագծերի իրագործման համար 16 թեմերի եւ մեքսիկական կրոնական ժողովների միջեւ, որոնք օգնություն էին խնդրել այդ քույր եւ եղբայրներին կացարանով, սննդով եւ առաջին անհրաժեշտության իրերով ապահովելու համար»,-նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ֆրանցիսկոս Առաջինը քննադատել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը մտադիր էր պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների հոսքը դադարեցնելու համար: Բացի այդ, նա բազմիցս քննադատել է համաշխարհային առաջնորդների միգրացիոն քաղաքականությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ