Օգտակար խորհուրդներ - 5 մթերք, որոնք արագացնում են ծերացման գործընթացը

Որոշ մթերքներ արագացնում են ծերացման գործընթացը, քանի որ խոչընդոտում են օրգանիզմի նորմալ աշխատանքին եւ հրահրում բորբոքումներ: Ըստ գիտնականների՝ դրանց շարքին են դասվում հետեւյալ մթերքները.

Շաքար

Համարվում է, որ շաքարն արագացնում է մաշկի ծերացումը՝ նպաստելով կոլագենի քայքայմանը՝ սպիտակուցի, որն ապահովում է մաշկի հարթությունն ու առաձգականությունը: Շաքարը նաեւ կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ էլաստանի մանրաթելերի վրա, որի վնասումը դարձնում է մաշկն անկենդան, թուլացած եւ պտոզին հակված:

Տարիքի հետ կոլագենն ու էլաստանն ավելի դանդաղ են ձեւավորվում, իսկ եթե մարդու սննդակարգում կա մեծ քանակությամբ շաքար պարունակող սնունդ, ապա դա միայն արագացնում է այդ գործընթացը:

Կոֆեին

Հնարավոր է՝ սուրճը թարմացնում է, սակայն համարվում է, որ այդ ըմպելիքը նպաստում է նաեւ լրացուցիչ կնճիռների առաջացմանը: Կոֆեինը նպաստում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի ազատմանը, որի չափազանց կենտրոնացումը կարող է հրահրել բորբոքային գործընթացի զարգացում, որն էլ իր հերթին արագացնում է ծերացումը:

Աղ

Աղի չափավոր կիրառումը վնասակար չէ առողջության եւ արտաքին տեսքի համար, սակայն եթե աղ օգտագործել օրական ավելի քան 2300մգ չափով, այն կարող է այտուցի պատճառ դառնալ: Իսկ եթե պարբերաբար օգտագործել աղի մեծ քանակություն, դա կարող է հանգեցնել մաշկի բորբոքումների եւ մեծացնել էքզեմաների եւ այլ խնդիրների առաջացման վտանգը:

Ալկոհոլ

Ալկոհոլի հաճախակի օգտագործումը, մասնագետների համոզմամբ, կարող է վաղաժամ կնճիռների պատճառ դառնալ, քանի որ ոգելից խմիչքներն առաջացնում են ջրազրկում, որն էլ մաշկը դարձնում է չոր եւ անփայլ, ինչպես նաեւ կորյակներին հակված: Դիետոլոգ եւ առողջ սննդի մասին գրքի հեղինակ Կարա Լիդոնը պնդում է, որ ալկոհոլը քնի ցիկլի խանգարման պատճառ է դառնում՝ թույլ չտալով օրգանիզմին լիարժեք հանգստանալ, իսկ դա արտաքին տեսքի վրա չի կարող չանդրադառնալ:

Այրված սնունդ

Չափից ավելի տապակված, այրված սնունդը վտանգավոր է ոչ միայն առողջության , այլ նաեւ արտաքին տեսքի համար. համարվում է, որ դրա օգտագործումը նպաստում է բորբոքային գործընթացների զարգացմանն ու կոլագենի վնասմանը, որոնց հետ է կապված մաշկի վաղաժամ եւ արագ ծերացումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ