Միջազգային - «Անմահ գնդի» երթը տեղի կունենա Արգենտինայի երեք քաղաքներում

2019 թվականին «Անմահ գունդ»-ի ակցիան տեղի կունենա ոչ միայն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, այլ նաեւ երկու քաղաքներում՝ Մար-դել-Պլատայում եւ Պարանայում, հաղորդում է Life–ը՝ հղում կատարելով Բուենոս Այրեսում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Ֆեոկտիստովի հայտարարությանը:

«Այս տարի «Անմահ գունդ»-ի աշխարհագրությունը կընդլայնվի: Ակցիան տեղի կունենա ոչ միայն Բուենոս Այրեսում, այլ նաեւ Մար-դել-Պլատայում եւ Պարանայում»,-ասել է նա Արգենտինայում Ռուս հայրենացկիների համակարգող խորհրդի 13-րդ համաժողովի ժամանակ:

Նա նաեւ նշել է, որ Արգենտինայում ակցիայի անցկացման օրը՝ մայիսի 4-ին, կարող են միանալ այլ քաղաքները եւս: Բացի այդ, մայիսի 9-ին Բուենոս Այրեսում կկայանա տոնական երեկո, որն առաջին անգամ տեղի կունենա «ԱՊՀ-ձեւաչափով»՝ ոչ միայն Ռուսաստանի եւ Բելառուսի, այլ նաեւ  համագործակցության մյուս երկրների մասնակցությամբ, որոնք «վերջապես կարողացել են համաձայնության գալ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ