Միջազգային - Cirque du Soleil-ը Սաուդյան Արաբիայում հյուրախաղերի ժամանակ պատրաստ է ելույթ ունենալ «պահպանողական» հանդերձանքով

Համաշխարհային ճանաչում ունեցող կանադական Cirque du Soleil կրկեսը նոյեմբերին առաջին անգամ ելույթ կունենա Սաուդյան Արաբիայում եւ կպատրաստի այդ առիթով հատուկ «պահպանողական» զգեստներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով կրկեսի ներկայացուցիչ Զեֆ Գոնսալեսին:

Ներկայումս կրկեսն առաջին հյուրախաղերով Քաթարում է, որտեղ ներկայացրել է «Բազզար» շոուն, որում ներառված են այդ կրկեսի պատմության մեջ լավագույն համարները:

«Մենք պլանավորել ենք ավելի քան 45 ելույթներ Սաուդյան Արաբիայի մի քանի քաղաքներում նոյեմբերից սկսած վեց շաբաթների ընթացքում: Դրանք կլինեն մեր առաջին հյուրախաղերն այդ երկրում: Ամենայն հավանականությամբ, մենք կփոխենք գիմնաստների եւ ակրոբատների զգեստները՝ դարձնելով դրանք ավելի փակ՝ հաշվի առնելով թագավորության առաձնահատկությունները»,-ասել է Գոնսալեսը:

Նրա խեսքերով՝ Քաթարում կրկեսի ներկայացումներից առաջ հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել էր ծրագիրը, այդ թվում՝ էթիկայի եւ երկրում գործող նորմերին համապատասխանելու տեսանկյունից: «Հանձնաժողովի խորհրդով մենք փոփոխություններ կատարեցինք շոուում ներգրավված կանանց զգեստներում»,-նշել է կրկեսի նախագահը:

2018 թվականին աշխարհում ամենապահպանողական երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հասարակական կյանքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ: Մասնավորապես, երկրում բացվել են կինոթատրոններ, իշխանությունները թույլատրել են անցկացնել համերգներ, տոնավաճառներ եւ փառատոներ հանդիսատեսների, այդ թվում՝ կանանց մասնակցությամբ: Սաուդյան Արաբիա սկսել են ժամանել հանրահայտ արաբ եւ համաշխարհային աստղերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ