Ժամանց և շոու բիզնես - Անժելիկա Վարումը՝ Ագուտինի դավաճանությունների մասին

Անժելիկա Վարումն ու Լեոնիդ Ագուտինն արդեն երկար տարիներ ամուսնացած են։ Նրանք ունեն դուստր՝ Լիզան։ Այս տարիների ընթացքում զույգը բազմաթիվ անգամներ լսել է իրենց բաժանության մասին լուրեր։ Նրանք կարծում են, որ նման ինֆորմացիայի հայտնվելու պատճառն այն է, որ ոչ ոք չի կարողանում հավատալ եւ պատկերացնել, որ ամուսնությունը կարող է լինել միակը, երկարատեւ եւ երջանիկ։ Անժելիկային տհաճ է եղել, որ ամուսնուն մեղադրում են դավաճանության մեջ։ Այս ամենից հոգնած երգչուհին իր Instagram-ում գրառում է կատարել՝ մեկնաբանելով խոսակցությունները։

«Անձնական փորձից եք ասում։ Տղամարդկանց ճորտերի հետ մի շփոթեք, նրանք դրանից շուտ են հոգնում։  Տղամարդու համար սիրելին նա չէ, ում հետ ինչ-ինչ հարաբերություններ են տեղի ունենում, այն նա, ում հետ նա ապրում է ողջ կյանքը, նրան ստեղծագործություններ է նվիրում։ Եթե դուք կենտրոնացել եք ընտանիքի վրա եւ ձեր բախտը բերել է, որ միասին հասել եք մինչեը արծաթյա հարսանիք, պատրաստվեք, ձեզ շատ անակնկալ են սպասվում։ Եվ տղամարդուց խարդախություն մի սպասեք, երբեմն շատ անակնկալ կերպով կարող եք ինքներդ ձեզ զարմացնել», - նշել է Վարումը։

 

Արտիստուհին այն տեսակետին է, որ հարկավոր է զբաղվել ինքնազարգացմամբ։ «Տղամարդու հոգու դատարկությունը ամենավատ բանը չէ։ Ավելի վատ է, երբ քո հոգում է դատարկություն», - ավելացրել է Վարումը։

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ