Քաղաքական - Վարչապետ Փաշինյանը ո՛չ դատավոր է, ո՛չ դատախազ, որ այս գործերով որևէ ձևով խառնվի. Դավիթ Սանասարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում եղել է, զրուցել ենք, խոսել ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։

«Վարչապետ Փաշինյանը ո՛չ դատավոր է, ո՛չ դատախազ, որ այս գործերով որևէ ձևով խառնվի»,-ասել է նա:

Հարցին՝ վարչապետը հավատո՞ւմ է Ձեր ազնվությանը, Սանասարյանը պատասխանել է. «Հարցրեք վարչապետին։ Ինձ թվում է, որ ամենամեծ վստահությունն ու հավատը ժողովրդի կողմից է: Ես ամեն օր եմ դա զգում, ավելի եմ ուժեղանում, մնացածը պետք է հավատան Հայաստանի հաջողություններին: Առանձին ինձ պետք չէ, որ հավատան»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ