Քաղաքական - Մեղրու զորամասի դեպքերի առթիվ արդեն ավարտվել է ծառայողական քննության մի մասը. Դավիթ Տոնոյան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Մեղրու զորամասում տեղի ունեցած դեպքերի առթիվ արդեն ավարտվել է ծառայողական քննության որոշ մասը, մյուս հատվածներով քննությունը շարունակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Կա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իրականացված ծառայողական քննություն, և իրականացվում է նախաքննություն համապատասխան մարմինների կողմից: Ծառայողական քննության որոշ մասն արդեն ավարտված է, որոշ մասը դեռ շարունակվում է: Տարբեր էպիզոդներ են, և մեղավորները պատժվում են, բայց քանի որ արդեն նախաքննություն է իրականացվում, ծառայողական քննության անհրաժեշտությունն արդեն չկա»,- ասել է Տոնոյանը:

2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ