Միջազգային - Իտալացին փորձել է դուրս գալ թռչող ուղեւորատար ինքնաթիռից

Իտալացին, որը թռչել է EasyJet  ավիաընկերության Լոնդոն-Պիզա չվերթով, 9 կմ բարձրության վրա փորձել է բացել ինքնաթիռի վթարային ելքը, հաղորդում է The Sun-ը:

«Նա մի փոքր նյարդային էր եւ հաստ վերարկու էր կրում: Նա մոտ մեկ րոպե զուգարանում էր գտնվում», - ուղեւորները նկարագրում են ինքնաթիռում խառնաշփոթ առաջացրած տղամարդուն:

Զուգարանից դուրս գալով՝ նա մոտեցել է վթարային ելքի դռանը եւ փորձել բացել այն: Նրա վրա գոռացել է անձնակազմի անդամներից մեկը, իսկ ուղեւորները սկսել են վախից լաց լինել:

Դրանից հետո մի քանի տղամարդ բռնել են նրան եւ նստեցրել աթոռին: Նրանք պահել են նրան մինչեւ Պիզա վայրէջք կատարելը, որտեղ դեբոշիրին փոխանցել են ոստիկանությանը: Հրատարակությունը հաղորդմամբ՝ պարզվել է, որ  նա  30 տարեկան է եւ Իտալիայից է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ