Քաղաքական - Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։ Տեղեկությունը NEWS.am –ի հետ զրույցում հաստատել են ՊՎԾ-ից։ Քյարամյանը երեկ լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հենց ինքը կլինի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանինի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ