Քաղաքական - Ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել. Տոնոյան

Ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ որևէ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանին ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկին։

«Ես դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ առաջարկ չկա»,- ընդգծեց նախարարը։

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ շուկան ուսումնասիրում են որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ