Հասարակություն - Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Քաղաքացու օրը

Ապրիլի 27-ին կայանալիք Քաղաքացու օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է սպասվող միջոցառումների ցանկը։

Հիշեցնենք՝ Կառավարությունն ապրիլի 18-ի նիստում որոշեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 124 միլիոն դրամ։ Այդ գումարով ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները։

Ստորև ներկայացնում ենք Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը.

10:00 - 11:00 ծառատունկ՝ Կանաչ Երևան, հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

10:00 - 14:00 սպորտային Երևան

1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս

2. Շաշկու մրցաշար

3. Նարդու մրցաշար

Հասցե՝ Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատված

11:00 - 15:00 սպորտային Երևան

11:00 – 12:00 - բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ

12:00 – 13:00 - սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ

13:00 – 14:00 - բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ

14:00 – 15:00 - սթրիթբոլի ցուցադրական ելույթներ

Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 - 12:30 հանրային քննարկում՝ իրազեկ քաղաքացի

Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ

11։00 - 17։00 ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը

Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված

12:00 - 17:00 ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր

Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու

Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

13:00 - 14:00 մանկական տիկնիկային ներկայացումներ Տիկնիկների աշխարհում

Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 - 12:00 կերպարվեստի միջոցառումներ, մանկական կավճանկարչություն

Հասցե՝ Ազատության հրապարակ

11:00 - 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես - վաճառք

Հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ

12:00 - 13:00 կավե արձանիկների ներկում

Հասցե՝ Պուշկին - Մաշտոց խաչմերուկ

13:00 - 17:00 կավագործության միջոցառում

Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված

14:00 - 15:00 մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները

Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված

15։00 - 16։30 ազգագրական համերգային ծրագիր

Հասցե՝ Ամիրյան - Մաշտոց խաչմերուկ

10:00 - 18:00 էկո քաղաք

Հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված

16։00 - 18։30 կինոցուցադրություն՝ Անկախության կինո

Հասցե՝ Ազատության հրապարակ

19:30 - 21:30 արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր

Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն

Հասցե՝ Ազատության հրապարակ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ