Մշակույթ - ՄԱՀԱՑԵԼ Է ԷԼԻՆԱ ԲԻՍՏՐԻՑԿԱՅԱՆ

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի Էլինա Բիստրիցկայան։ Նա 92 տարեկան էր։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Արտիստուհու մահվան լուրը հաստատվել է նաեւ Մոսկվայի Փոքր թատրոնի կողմից, որտեղ արտիստուհին աշխատում էր սկսած 1958 թվականից։ Վերջին տարիներին արտիստուհին ծանր հիվանդ էր։ Նա խաղացել է «Մուխթարի վերադարձը», «Խաղաղ Դոն» եւ այլ՝ խորհրդային կինոյի դասական համարվող ժապավեններում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ