Միջազգային - Արծաթյա սպասք, արձանիկ և պաստառ. Սի Ցզինփինն ու Պուտինը փոխանակվել են նվերներով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը Պեկինում կայացած բանակցություններից հետո փոխանակվել են նվերներով: 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Սի Ցզինփինը Պուտինին նվիրել է 65 տարի առաջ Չինաստանի և ԽՍՀՄ-ի միջև բարեկամական հարաբերությունների պատվին կառուցված պեկինյան «Բարեկամություն» հյուրանոցից արծաթյա սպասքի հավաքածու: Բաժակի, ափսեի, կերակրաձողիկների և գդալի վրա փորագրված են Հին Չինաստանի գեղեցկուհու կերպարն ու մագնոլիայի ծաղիկներ:

Բացի այդ, Սի Ցզինփինն իր ռուս գործընկերոջը նվիրել է «Լեգենդար նժույգը Մեծ Մետաքսի ճանապարհին» հայտնի արձանիկի կերամիկական կրկնօրինակը:

Նախօրեին Չինաստանի ղեկավարը Պուտինին Ցինհուա համալսարանի պատվավոր դոկտորի դիպլոմ էր շնորհել:

Պուտինն իր հերթին չինացի ղեկավարին նվիրել է «Ռուս-չինական համագործակցություն» գրությամբ պաստառ, որը ստեղծվել է 1956թ.՝ Տրանսսիբիրյան մայրուղու՝ Մոսկվա-Ուլան Բատոր-Պեկին հատվածի բացման կապակցությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ