Քաղաքական - Արգենտինայի նախագահը դիմել է հայ համայնքին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին Հայոց ցեղասապանության ոգեկոչման 104-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է հայ համայնքին:

«Ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության այս օրը հատկապես ցանկանում եմ ողջունել մեծ հայկական համայնքին, որն Արգենտինան ընտրել է ապրելու և ապագան կառուցելու համար՝ հարստացնելով մեր մշակույթն ու ինքնությունը», - թվիթերյան միկրոբլոգում գրել է արգենտինացի ղեկավարը:

Ապրիլի 24-ն Արգենտինայում հռչակվել է «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ