Միջազգային - ԱՄՆ-ում ֆեյսբուքի դեմ հետաքննություն են սկսել

Նյու Յորքը հետաքննություն է սկսում ֆեյսբուք ընկերության դեմ՝ կապված սոցցանցի օգտատերերի էլեկտրոնային հասցեների շփումների տվյալների չարտոնված հավաքման հետ, հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հետաքննություն ենք սկսում՝ կապված նրանց օգտատերերի էլեկտրոնային հասցեների 1,5 մլն շփումների տվյալների չարտոնված հավաքման հետ»,- նշել է նա Twitter-ում:

«Ֆեյսբուքին պատասխանատվության կանչելու ժամանակն է այն բանի համար, թե ինչպես է վերաբերում օգտատերերի անձնական տեղեկություններին»,- հայտարարել է Ջեյմսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ