Քաղաքական - Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահ զորքերին

Այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանապահի օրվա առթիվ ելույթ ունենալով ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում։

«Այդ առաքելությունը պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները, նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողները, ոստիկանության զորքերի ծառայողները»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում գոյություն ունի սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայր հասակացություն, նկատեց, որ այս առումով սահմանպահի օրը տոն է նաև ժողովրդի համար, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ այն բանից, թե որտեղ է աշխատում, առաջին հերթին մտածում է սահմանի անվտանգության մասին։

«Սահմանի անվտանգությունը մեր երեխաների անվտանգությունն է»,-ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ԱԱԾ սահմանպահ զորքերին, ԶՈՒ ծառայողներին, ոստիկաններին՝ իրենց վստահված սահմանների պահպանության համար։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանպահ զորքերին Հայաստան Հանրապետության պետական սահմանի՝ իրենց վստահված սահմանի պահպանության համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանպահ գյուղերի բնակիչներին՝ իրենց սահմանը պահելու, ապրեցնելու և ամուր պահելու համար»,-ասաց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ