Հասարակություն - Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն հաջորդ տարվա սկզբին

Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի առաջին Սու-30ՍՄ կործանիչները 2020 թվականի սկզբին։ Գումարի առաջին տրանշն արդեն փոխանցվել է։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ այս օդանավների գնման հետագա պլան կա։

«Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ։ Մատակարարումը նախատեսված է այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ։ Հետագայում էլ աշխատելու ենք այս ուղղությամբ»,-ասել է նա։

Տոնոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը նախատեսում է հետագայում էլ գնել ռուսական սպառազինություն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ