Կրթություն - Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ

Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:

Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական եւ շարունակական մասնագիտական կրթության, ինչպես նաեւ ատեստավորման համակարգի բարելավման համար:

Հրավիրվող հանդիպման ժամանակ քննարկվելու են ստանդարտների միջոցով ուսուցչական համայնքի որակին, շարունակական մասնագիտական զարգացմանը, մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհների ու հետագծի մշակմանը եւ ուսուցիչների մասնագիտական կրթությանն առնչվող հարցեր:

Այս նպատակով՚ ՀՀ ԿԳ նախարարությունը ուսուցիչներին հրավիրում է մասնագիտական քննարկման: Հայտագրվելու համար խնդրում ենք վերոնշյալ թեմաների շուրջ Ձեր դիտարկումներն առավելագույնը 500 բառի սահմաններում ուղարկել nts@edu.am էլեկտրոնային հասցեով՝ մինչեւ 2019թ.-ի ապրիլի 28-ը ներառյալ՝ նախկինում սահմանված ապրիլի 25-ի փոխարեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ