Միջազգային - Իմ մտքերն ու աղոթքները հայ ժողովրդի հետ են. ԵԺԿ նախագահ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Ժոզեֆ Դոլը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում ասված է.

«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։

Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։

Սա է պատճառը, որ դեռեւս 2015 թվականի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւ ընդունեց»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ