Հասարակություն - Հայկ Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 2 երևանաբնակներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին՝ 107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանին և 111-ամյա Մարի Կիրակոսյանին: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորել է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը:

Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն է եղել, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերել են Հայաստան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ