Հասարակություն - Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները

Արդեն երրորդ տարին է «Ավրորա» մարդասիրական մրցանակի երեք հերոսների անունները հայտնում են ապրիլի 24-ին։

Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների.

Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն:

Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց:

Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան և ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց, որ նրանց ընտրել են իրենց դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ