Միջազգային - Ռուսաստանի հայ համայնքն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց եղեռնի զոհերին

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է։ Այսօր այն օրն է, երբ աշխարհի տարբեր ծայրերից համախմբվում է ողջ հայությունը։ 

Չելյաբինսկ համայնքի մի շարք քաղաքների՝ Զլատոուստ, Սատկա, Բակալ, Կուսա, Միաս, հայությունը նույնպես իր հարգանքի տուրքն է մատուցում։ 

Նրանք, դեռ անցյալ տարի Հայաստանից խաչքար են տարել և տեղադրել Զլատոուստ քաղաքում՝ նվիրված հենց Հայոց ցեղասպանությանը։

Այսօր այդտեղի հայությունը հենց այդ խաչքարի մոտ իր հարգանքի տուրքը մատուցեց, որից հետո անցկացրին միջոցառում՝ նվիրված օրվան։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ