Քաղաքական - «Պետք է միշտ ուժեղ լինենք և հույսը դնենք միայն մեզ վրա». Հայկ Մարությանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի, քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սա մեր հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, բայց այստեղից մենք պետք է դասեր քաղենք: Ըստ իս, ամենակարևոր դասը, որ մենք պետք է քաղենք, այն է, որ մենք պետք է միշտ ուժեղ լինենք և հույսը դնենք միայն մեզ վրա: Ցեղասպանությունների ճանաչումը պետք է աշխարհին, որպեսզի ցեղասպանություններ այլևս չլինեն», - նշել է Հայկ Մարությանը՝ լրագրողների հետ զրույցում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ