Քաղաքական - Ես շարունակում եմ մնալ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի. Դավիթ Սանասարյան

Եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու նահատակներին, ցեղասպանության զոհերի հիշատակին, բոլորս միասին սգում ենք նրանց համար, հիմա ամբողջ ազգը բռունցքված գալիս է այստեղ: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրյալի կարգավիճակ ունեցող պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նրան ուղեկցում էր որդին:

Կհաջովի՞ ապացուցել, որ ինքն անմեղ է, ինչպես պնդում է։ Սանասարյանն ի պատասխան ասաց՝ կռիվ է տվել նախորդ ռեժիմների դեմ, ու երբևիցե նրանց չի հաջողվել ապացուցել իր մեղավորությունը որևէ գործում։

«Ես շարունակում եմ մնալ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի և պայքարել հանուն ազատ, անկախ Հայաստանի»,-ասաց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ