Միջազգային - Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վաղ առավոտյան ԿԺԴՀ-ի առաջնորդը զրահապատ գնացքով հատել է սահմանը և կանգնել Խասան կայարանում։

Կիմ Չեն Ընին դիմավորել են ՌԴ Պրիմորիեի երկրամասի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն, ՌԴ արտգործնախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը, Փհենյանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան, Հեռավոր արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերով նախարար Ալեքսանդր Կոզլովը:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը նախատեսված է ապրիլի 25-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ