Մշակույթ - Բացվել է 12-14 տարեկան պատանիների հեղինակած խաչքար

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում բացվեց Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին նվիրված խաչքար: Այս գեղեցիկ և ուրույն աշխատանքի ամենամեծ յուրահատկությունն այն է, որ հեղինակներն ընդամենը 12-14 տարեկան երեխաներ են Նոյեմբերյանից, Բաղանիսից, Ջուջևանից, Դովեղից, Ոսկեվանից և Բերդավանից: Այս ոսկեձեռիկ պատանիները սաներն են «Արար» հայ արվեստի կենտրոնի, որի ղեկավարը բոլորիս կողմից սիրված Մրրոն է՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը: Խաչքարը բացեցին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը և մայոր Սարգիս Ստեփանյանը: Ներկաները բացման հանդիսավոր արարողության ժամանակ ևս մեկ անգամ փաստեցին, որ հայ զինվորն ամուր ու խիզախ է, իսկ մեր սահմանները վստահելի ձեռքերում են, և ոչ ոք ու երբեք մեզ չի կարող կոտրել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ