Քաղաքական - Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է: Նրան ուղեկցում են նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԾԾ պետ Արթուր Վանեցյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան այրեր:

Հիշեցնենք, որ որպես երկրի ղեկավար Փաշինյանն այս տարի առաջին անգամ է այցելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախորդ տարի՝ 2018 թվականի ապրիլի 24-ին, թեև Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, Փաշինյանը դեռևս որպես ընդդիմադիր գործիչ բարձրացավ հուշահամալիր: Նրան ուղեկցում էին իր համակիրները:

Հավելենք, որ նախոր տարի ապրիլի 24-ին՝ պայմանավորվածության համաձայն, չխոսվեց քաղաքականությունից, սակայն դեռևս ընդդիմադիր գործիչ Փաշինյանը արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսով հանդես եկավ, որտեղ նշեց՝ եթե ժողովուրդը ցանկանա, ես կստանձնեմ երկրի վարչապետի պաշտոնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ