Քաղաքական - Թուրքիայի հետ սահմանները բացելու հարցում Հայաստանի կողմից չի պարտադրվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելը. Զոհրաբ Մնացականյան

Ինձ համար այսօր ամենակարևոր պատգամը՝ արդարությունը վերականգնելը, երբեք չի կորելու: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Աշխարհի բազմաթիվ անկյուններում, բազմաթիվ շրջաններում միջոցառումներ են անցկացվում, մեր հայրենակիցները իրենց բազմաթիվ բարեկամների հետ հավաքվում են և իրենց հարգանքի տուրքն են մատուցում»:

Անդրադառնալով Հայոց ցեասպանությունից 100 տարի անց Անկարայի ժխտողականությանը՝ Մնացականյանը նշեց, որ ուղղակի հնարավոր չէ նկարագրել պատմության հետ առերեսվելու անհնարինությունը: «Այդ համարձակություն ունենալը, այդ մարդկության հանդեպ պատասխանատվությունը որքանով է խոչընդոտ Թուրքիայի իշխանության համար, հարց է: Սա նաև պատգամ է, որ մենք որպես պետություն ցեղասպանությունը հաղթահարել ենք»:

Լրագրողների դիտարկմանը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարծես թե կանգ է առել, Մնացականյանը հակադարձեց՝ ինչպես թե կանգ է առել, Իտալիայից չե՞ք լսում լուրեր: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը քայլ է նաև ցեղասպանությունները կանխարգելելու»:

Հավելենք, որ Զոհրաբ Մնացակայանը նշեց՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու հարցում Հայաստանի կողմից չի պարտադրվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ