Հասարակություն - Հրետանային զորամասում անցկացվել են համալիր ստուգումներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան:

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրների կատարման պատրաստականությունը, անձնակազմի ներդաշնակ գործելու ունակությունները: Անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ և կրակի կառավարման մարզումներ, այդ թվում՝ գիշերային պայմաններում:

Ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և լիարժեք կատարել առաջադրված խնդիրները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ