Քաղաքական - Սերժ Սարգսյանը խոսեց(տեսանյութ)

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ։ Այսօր կուսակցության գրասենյակում նրանց ողջունել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է 168.am-ը։

Դիմելով երիտասարդներին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ նրանց շատ ասելիքներ ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով։

 

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Խոսքի ավարտին, երբ Սերժ Սարգսյանը դիմել է ներկաներին և հարցրել, թե իրեն ի՞նչ հարց ունեն, երիտասարդ աղջիկներից մեկն ասել է.

«Վերադարձեք»:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի.

«Կունենամ այն ժամանակ երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- շեշտել է Սարգսյանը։

Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը։

Հանդիպման ավարտին երիտասարդները նկարվել են Սերժ Սարգսյանի հետ։

Երիտասարդներից մեկն էլ Սերժ Սարգսյանից խնդրել է սելֆի անել` նշելով, թե սա նոր սերնդի լուսանկար է, Սերժ Սարգսյանն էլ կատակել է. «Ես մի քիչ այս մոդայից հետ եմ ընկել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ