Քաղաքական - Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անհամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց բացի կոնկրետ հայեցակարգից:

Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի, որը ոչ Լևոնի, ոչ Ռոբերտի, ոչ Սերժի հաեցակարգերի հետ կապ չունի: Բա ո ՞ւր է էդ հայեցակարգը, Նիկոլ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:

Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:

Հ.Գ. Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս...

Բա դու ինչի՞ համար ես, այ ընկեր: Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ