Քաղաքական - Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը որոշում է կայացրել մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Գործն այլ կազմով արդեն փոխանցված է դատարան, և տվյալ պարագայում, եթե այլ որոշում կայացվեր, դատարանը դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից»,- ասել է Մկրտչյանը:

Փաստաբանը նաև անդրադարձել է նախկին պատգամավորի առողջական վիճակին և հայտնել , որ նա շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում:

Դատական նիստը նախագահել է դատավոր Մարինե Մելքոնյանը:

Մանվել Գրիգորյանի գործով բուն դատական նիստերը կմեկնարկեն առաջիկայում, նրա գործն արդեն իսկ մակագրվել է Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ