Միջազգային - Նոր պայթյուն Շրի Լանկայում

Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Ria.ru լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաք Կոլոմբոյում: Եկեղեցու մոտ, որը կիրակի օրվա պայթյուններից տուժել էր, պայթել է Նախնական տվյալներով՝ ականազերծման ժամանակ եկեղեցու մոտ կայանված պայթուցիկով լցված բեռնատար մեքենան պայթել է:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 21-ին, Շրի Լանկայում Զատկի տոնախմբության ժամանակ գրեթե միաժամանակ պայթյուններ են որոտացել երկու նորաձև հյուրանոցներում և մեկ եկեղեցում Կոլոմբոյում, ինչպես նաև մայրաքաղաքի հարևանությամբ՝ Նեգոմբոյի երկու եկեղեցիներում: Բացի այդ, վնասվել են Կոլոմբոյում Սուրբ Անտոնիա և Նեգոմբոյում Սուրբ Սեբաստիան եկեղեցիները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ