Քաղաքական - Սա վնասի հատուցում չէ, այլ՝ աջակցություն. Զեյնալյան

Աժ-ում «Մարտի 1-ի» «Մարտի 1»-ի տուժածներին փոխհատուցում տրամադրելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ նախագծին կառավարությունը դրական եզրակացություն է տվել։

«Պետք է ընդունել, որ սա վնասի հատուցում չէ։ Սա չափազանց կարևոր է, որպեսզի որևէ շփոթ չառաջացնի, այս գործերը ՄԻԵԴ-ում են և վճռի կայացման փուլում են և այստեղ կան հարաբերություններ, որոնց վրա կարող է ազդել, եթե շփոթենք վնասի հատուցման հետ, և նրանց իրավունքները կարող են խախտվել, հետևաբար մեր առաջարկով փոխվել է աջակցության մասին օրենք»,- նշեց նախարարը։

Զեյնալյանի խոսքով, ծանր վնասվածք ստացած անձանց թիվը, ըստ դատաբժշկական տվյալների, 63 է, սակայն ենթադրելի է, որ կլինեն անձինք, ովքեր կդիմեն, որպեսզի ներգրավվեն որպես տուժող, քանի որ վնասվածք այդ իրադարձությունների ժամանակ ստացել են, սակայն վախեցել և չեն դիմել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Զեյնալյանից հետաքրքրվեց, թե 128 տուժածների մասին է նշվել, սակայն ծանր վնասվածք ստացած տուժողների ցուցակում 63 հոգի են, որոնք կարող են ստանալ պետական աջակցություն. «ՀԱԿ-ն այս աշխատանքներում ինչ-որ կերպ ընդգրկվե՞լ է, թե ոչ»։

Նախարարը պատասխանեց, որ դատախազությունից վերցված ընդհանուր թիվը 187 է՝ 10 զոհ, 37 քաղաքացիական անձ, ովքեր այս գործերով անցնում են որպես մարմնական վնասվածքներ ստացածներ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ