Սպորտ - Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել փոխարինման դուրս գալուց մեկ րոպե հետո

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» Մոսկվայում 0:2 հաշվով պարտվել է «Սպարտակին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» կազմում փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին, սակայն մեկ րոպե անց վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը: «Ենիսեյն» արդեն կատարել էր 3 փոխարինում եւ Սարկիսովի վնասվածքի պատճառով 64-րդ րոպեից խաղաց 10 ֆուտբոլիստներով:

Կրասնոյարսկի թիմն ունի 13 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 39 միավորով 5-րդն է:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ