Միջազգային - Իրանի գերագույն առաջնորդը նշանակել է ԻՀՊԿ-ի նոր հրամանատար

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սայեդ Համենեին նշանակել է գեներալ-մայոր Սարդար Հոսեյն Սալամիին որպես Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, հաղորդում է Mehr-ը;

Համենեին որոշումը կայացրել էր, երբ ԱՄՆ-ը ներառել էր ԻՀՊԿ-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

59-ամյա Սալամին ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալն էր: Նա փոխարինել է գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին, որը ղեկավարում էր ԻՀՊԿ-ն ավելի քան 11 տարի: Վերջինս, այաթոլայի որոշմամբ, կգլխավորի Բահիյաթուլա ալ-Ազամ Արհան Ֆադի մշակութային եւ սոցիալական ճամբարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ