Տարածաշրջան - Իրանի 1815 քաղաքացու չի թույլատրվել մուտք գործել Վրաստան

Մարտին Իրանի 1815 քաղաքացու չի թույլատրվել մուտք գործել Վրաստան։ «Ալիք մեդիա»-ի հաղորդմամբ՝ այս թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ ամիսների տվյալները:

Մասնավորապես հունվարին արգելվել է երկիր մուտք գործել Իրանի 576, փետրվարին՝ 564 քաղաքացու: 2018 թվականի ընթացքում արգելվել է 3224 Իրանի քաղաքացու մուտքը Վրաստան: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

Վրաստանում ընթացիկ տարում ընդհանուր առմամբ արգելվել է 3098 քաղաքացու մուտքը, որոնց 58 տոկոսը կազմում են Իրանի քաղաքացիներ:

Բացի այդ, ՆԳՆ-ի վիճակագրությամբ, մարտին Վրաստան մուտք գործելու իրավունք չի ստացել Հնդկաստանի 404 քաղաքացի, Ադրբեջանի 228, Թուրքիայի 130, Թուրքմենստանի 66, Հայաստանի 62, Ռուսաստանի 61 և Ուզբեկստանի 40 քաղաքացի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ