Միջազգային - Պայթյուններ Շրի Լանկայում. զոհերի թիվը հասել է 160-ի

Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 160-ի, հաղորդում է News First տեղական պորտալը:

Ըստ AP-ի տվյալների՝ վիրավորների թիվը հասել է 500-ի:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայի 6 եկեղեցիներում Զատկի տոնախմբության ժամանակ պայթյուններ են որոտացել: Պայթյունները գրեթե միաժամանակ որոտացել են երկու նորաձեւ հյուրանոցներում եւ մեկ եկեղեցում Կոլոմբոյում, ինչպես նաեւ մայրաքաղաքի հարեւանությամբ՝ Նեգոմբոյի երկու եկեղեցիներում: Բացի այդ, վնասվել են Կոլոմբոյում Սուրբ Անտոնիա եւ Նեգոմբոյում Սուրբ Սեբաստիան եկեղեցիները:

Ոչ մի ծայրահեղական խմբավորում դեռեւս չի ստանձնել պատասխանատվությունը տեղի ունեցածի համար, սակայն կան կասկածներ, որ եկեղեցիներում երկու պայթյունն իրականացվել էր մահապարտ ահաբեկիչների կողմից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ