Հասարակություն - Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ

Հունիսի 9-ին Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։

ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման ժամանակացույցը, որտեղ նշված են անցկացման կարգը, գրանցումը, քվերաթերթիկների տպագրությունը, դիտորդների գրանցման կարգը և այլն։

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Ծովասար, Լոռու մարզի Ղուսալ, Աբովյան, Գետարգել, Շիրակի մարզի Անուշավան և Սպենդարյան համայնքներում նախատեսված է համայնքի ղեկավարի, իսկ Արագածոտնի Նոր Արթիկ, Սորիկ, Արարատի Դվին, Դիտակ, Լոռու մարզի Խնկոյան, Ղուրսալ, Շիրակի մարզի Հայակավան և Փանիկ համայնքներում՝ ավագանու անդամի ընտրություններ։

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են մայիսի 5-ից 10-ը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ