Տարածաշրջան - «Հիշում և պայքարում ենք արդարության համար». ապրիլքսանչորսյան միջոցառումներ Թբիլիսիում

Ավանդույթի համաձայն, այս տարի ևս Թբիլիսիում ապրիլի 23-ին և քսանչորսին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը կուղեկցվի բողոքի երթով ու ակցիայով:

«Ալիք մեդիա»-ի հաղորդմամբ՝ «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ապրիլի 23-ի երեկոյան կկայանա ջահերով երթ, որը կմեկնարկի Թբիլիսիի Վակեի այգուց ու կավարտվի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության մոտ:

Ապրիլի 24-ին, ժամը 11:00-ին, Հավլաբարի սբ. Էջմիածին եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի բյուրավոր Սրբադասված նահատակների հիշատակին:

Ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին կանցկացվի բողոքի ակցիա Թուրքիայի դեսպանության մոտ (հասցե՝ Թբիլիսի, Ճավճավաձե պողոտա 35)։

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը կոչ արեց հայությանը մասնակցել կազմակերպված միջոցառումներին։

«Կոչ ենք անում չմնալ չեզոք դիրքում, ակտիվ վերաբերմունք ցուցաբերել, որովհետև անարդարությունը պետք է դատապարտվի, և հատուցում պահանջվի»,- ասում է Սամվել Մկրտչյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ